📣 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կտրականապես չի ընդունում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
🗣 «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։
🔸 Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։ Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։
🔸 Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է»,- նշված է հայտարարության մեջ։