«Մարտի 23-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», — նշված է հաղորդագրության մեջ։
Լավրովն ընդգծել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին ամերիկա-իսկայելական հարվածների «բացարձակ անընդունելիությունը»՝ նշելով, որ դրանք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսաստանցի անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով «տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»։
Գերատեսչությունում հավելել են, որ Իրանը և ՌԴ-ն մտահոգություն են հայտնել «Կասպից ծովի ջրատարածքում Վաշինգտոնի և Թել Ավիվի հրահրած հակամարտության վտանգավոր տարածման առումով» ։