«ՀՀ վարչապետը ստորագրում է կամ ներքին իրավական փաստաթղթեր, կամ միջազգային փաստաթղթեր․ տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարության կամ նմանատիպ փաստաթղթի տեսակ ՀՀ օրենսդրությունը չի ճանաչում։ Հետևաբար, այն չի կարող համարվել իրավական փաստաթուղթ․ տվյալ փաստաթուղթը դեռ սկզբից՝ տեխնիկական և իրավական առումով, սուտ է։ Այն հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին և, ամենակարևորը՝ ՀՀ Սահմանադրությանը, այսինքն՝ հակասահմանադրական է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։
«Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։ Միևնույն ժամանակ՝ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ հոգևորականները զբաղվեն քաղաքականությամբ։ Այո՛, մեր հոգևոր հայրերն ունեն քաղաքական հայացքներ ունենալու իրավունք։ Պատմականորեն հենց Եկեղեցին է քաղաքական ճգնաժամերի ժամանակ լուծումներ որոնել, գտել և առաջարկել հայ ժողովրդին։ Պատահական չէ նաև, որ Սահմանադրության մեջ եկեղեցուն վերաբերող ձևակերպման մեջ հատուկ ընդգծվում է նրա բացառիկ դերը հայ ինքնության պահպանման գործում»։
🎦 զրույցն ամբողջությամբ