ՀԱՊԿ–ը լուրջ և զսպող մեխանիզմ է, որքան էլ որոշներին դա դուր չգա:
Այն Միջին Ասիայից մինչև Հարավային Կովկաս բավականին լուրջ զսպող դերակատարում ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ ասաց հեղինակ և վարող Արման Աբովյանը։
Համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ-ի միջև` Աբովյանը նշեց, որ ոչ միայն ՀԱՊԿ–ում են խնդիրներ. լրջագույն խնդիրներ կան նաև ՆԱՏՕ–ի անդամ երկրների, օրինակ` Թուրքիայի և Հունաստանի միջև։
«Սա նշանակում է` որքան էլ պետությունները լինեն այս կամ այն ռազմաքաղաքական միավորների ներսում, այնուամենայնիվ, բոլոր պետությունները պաշտպանում են առաջին հերթին իրենց շահերը։ Այս պարագայում շատ կարևոր է, որ Երևանում ընդունվող որոշումները համահունչ լինեն առկա վտանգներին»,–ասաց նա։
@ArmeniaSputnik