Փորձում են Իրանը պայթեցնել ներսից։«Աբովյան Time»–ի հեղինակ և վարող Արման Աբովյանն անդրադառնում է Իրանում տեղի ունեցող գործընթացներին և երկրում ստեղծված լարված իրավիճակին, նա նշում է, որ Իրանում ընթանում է «սիրիացման» գործընթաց։
«Արդեն իրանական պաշտոնական տվյալներով բավականին մեծ քանակությամբ զոհեր կան, ահաբեկչական գործողություններ են… Այո՛, փորձում են Իրանը պայթեցնել ներսից», – ասաց նա` հավելելով, որ Իրանում իրավիճակի ապակայունացումով շահագրգռված են Իսրայելն ու Ադրբեջանը։
Աբովյանն ընդգծում է, որ ՀՀ–ի համար կենսական նշանակություն ունի Իրանի ներքին կայունությունը, որը պետք է իր ուժերի չափով պետք է նպաստի կայունության վերականգնմանը։
@ArmeniaSputnik