🔹Ես չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել։ Ես չեմ ուզում թիրախավորել կամ քննարկման առարկա դարձնել, թե ում միջոցով և այլն։ Ամեն ինչ իր պատասխանը կստանա, երբ որ ունենա իրավական հստակ ձևակերպում, հայտարարել է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ՝ Արփինե Սողոյանի դուստր՝ փաստաբան Տաթև Սողոյանը
🔹Վաղուց էի ուզում ձեզ մոտիկից տեսնել, որ ասեմ, որ դուք իմ հայրենիքը գողացել եք, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Երևանում մի կին ասել է Փաշինյանին։ Վերջինս հունից դուրս է եկել, սկսել է վիրավորել քաղաքացուն…