«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում», հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն հայտնեցին, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ» և, որ ավելի ուշ իրավապահները հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ: