Հոգևորը և հավատն առհասարակ ինձ համար շատ անձնական երևույթներ են։ Ես քրիստոնյա հավատացյալ մարդ եմ, դա ոչ միայն իմ ինքնության բաղադրիչն է, այլ նաև իմ գիտակից ընտրությունն է։ Ես բազմաթիվ իրավիճակներում զգացել ու տեսել եմ աստվածայինը։ Բայց դա շատ անձնական է, դա որևէ մեկին ապացուցելու կարիք չկա, ամեն մարդ դա յուրովի է ապրում, անցնում։ Միևնույն ժամանակ, եթե մարդը հոգևորի կրող է, անկախ իր քաղաքական նախասիրություններից, հայացքներից, մոտեցումներից, ինքը, երբ գնում է եկեղեցի, գնում է որպես կանոն՝ մաքրվելու, զատվելու, հոգին թեթևացնելու նպատակով։ Դրա համար նա նույնիսկ հոգևորականի կարիք էլ կարող է չունենալ։
Բայց երբ մարդը փորձում է հանդես գալ իբր հոգևոր, բայց թույլ է տալիս, որ եկեղեցին դառնա կռվախնձոր, հայհոյանքի, վիրավորանքի վայր, ապա դա մեղմ ասած որևէ կապ չունի նրա հոգևոր լինելու հետ։ Հովհաննավանքի շուրջ ծավալվող զարգացումները ինձ հիշեցրին Սողոմոն իմաստունի և երկու մայրերի հայտնի առակը։ Երբ մեկը սիրով պատրաստ է անգամ զիջել, միայն չվնասի նրան, ում հանդեպ սեր ունի, իսկ անզիջումը, ով պատրաստ է հայհոյանքը, վիրավորանքը, անարժանապատիվ, տգեղ պահվածքը դարձնել նորմալ եկեղեցու տարածքում, շատ հեռու է առ Քրիստոս սիրով լցված լինելուց։ Դա նույնիսկ անզեն աչքով պարզ է։
Ես շնորհակալ եմ բոլոր այն հոգևորականներին, որոնք մեր եկեղեցին ու մեր հավատը վեր են դասում իրենց անձերից, որոնք ունակ են կուլ տալ բարկությունը, չգնալ առճակատման ու չդարձնել եկեղեցին հայհոյանքի ու վիրավորանքի վայր։ Ի հեճուկս շատ արդարացի բարկության՝ այդ մարդիկ իրենց վարքով ապացուցում են, որ սիրում են մեր եկեղեցին, ծառայում են Աստծուն, միգուցե ունենալով բազմաթիվ մեղքեր, ինչպես և ցանկացած մարդ արարած, միևնույն է՝ գիտակցում են, որ այսօր իրենք Հայ առաքելական եկեղեցու և մեր հավատի պաշտպաններն են ու այս ծանր փորձությունը կրում են հնարավորինս խաղաղ, լուռ և զուսպ։ Հասկացողը հասկանում է, որ հենց դա է քրիստոնյա լինելը․ իսկ աղմուկը, հայհոյանքը, ատելության ու անհանդուրժողականության քարոզը ոչ մի աղերս չունեն, հավատի ու հոգևորի հետ, առավել ևս՝ քրիստոնեության հետ, չեն էլ կարող ունենալ, քանզի Աստված սեր է․․․