⚔️ 1071 թվականի օգոստոսի 26-ին պատմական Հայաստանի տարածքում՝ Մանազկերտի մոտ, տեղի ունեցավ դարակազմիկ բախում սելջուկ-թյուրքերի և Բյուզանդական կայսրության միջև։ Այս օրը կանխորոշեց ոչ միայն կայսրության, այլև ողջ տարածաշրջանի ապագան։
📊 Ուժերի հարաբերակցությունը հետեւյալն էր—
Բյուզանդիա. 40,000 – 70,000 զինվոր (կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ)։ Բանակը բազմազգ էր՝ բյուզանդացիներ, հայեր, սկանդինավացիներ և թյուրքական ծագմամբ վարձկաններ։
—
Սելջուկներ. 20,000 – 30,000 հեծյալ (սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ)։
🔥 Չնայած թվային առավելությանը, Բյուզանդիան կրեց ջախջախիչ պարտություն։ Պատճառները մի քանիսն էին։ Պահեստազորի հրամանատար Անդրոնիկոս Դուկասը, լինելով կայսրի մրցակիցը, լուր տարածեց նրա մահվան մասին և սկսեց նահանջել՝ մենակ թողնելով Ռոմանոսին մարտի դաշտում։ Բյուզանդական բանակի թյուրքական վարձկանները (ուզեր և պեչենեգներ) հենց մարտի պահին միացան սելջուկներին։ Ռոմանոս Դիոգենեսը վիրավորվեց և գերի ընկավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բյուզանդական կայսրը ողջ-ողջ գերի էր ընկնում մուսուլման առաջնորդի մոտ։
📉 Բյուզանդիան վերջնականապես կորցրեց
Հայաստանը և Փոքր Ասիայի արևելքը։ Ճանապարհ բացվեց թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցման համար դեպի թերակղզու խորքերը։ Կայսրությունը սկսեց իր անկասելի անկումը։
🏛 Գերմանացի պատմաբան Հենրիխ Գելցերն այսպես է բնութագրել Մանազկերտի աղետը.
«Փոքր Ասիայի արևելքը, Հայաստանը և Կապադովկիան՝ նահանգներ, որոնք տուն են եղել բազմաթիվ հռչակավոր կայսրերի ու մարտիկների համար և կազմել են կայսրության հզորության հիմքը, կորսված էին ընդմիշտ. թուրքը քոչվորի իր վրանը խփեց հին հռոմեական փառքի փլատակների վրա»։Մաքուր Պատմություն📖