⛪ «Եթե իշխանությունները Կաթողիկոս նշանակեն, նա ինքնակոչ կլինի»․ Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե իշխանությունները փորձեն իրենք նշանակել Կաթողիկոս, այդ անձը չի ունենա եկեղեցական լեգիտիմություն և կհամարվի ինքնակոչ։
Վեհափառի խոսքով՝ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելը չի կարող հետևանք ունենալ եկեղեցական կյանքում և հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ եկեղեցական կանոններին։
Նա նաև անդրադարձել է իշխանությունների մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին որևէ օտար երկրի շահերի չի ծառայում, իսկ նման հայտարարությունները նպատակ ունեն վնասել Եկեղեցու հեղինակությանը։
aravot.am | @aravot