Հոկտեմբերի 27-ը հետաքրքիր թեմա է, ինչ խոսք: Ստեղծվել է այնպիսի ընկալում, որ դրա «կազմակերպիչը» Ռոբերտ Քոչարյանն է: Չեմ բացառում, բայց Նաիրի Հունանյանը ԱԱԾ-ի պադվալում ողջ-առողջ վեր ընգած է, այս իշխանություններն էլ 8 տարի ժամանակ ունեին գործը բացահայտելու ու մեզ կազմակերպիչի անունը տալու համար: Եթե չեն արել, ուրեմն ամեն ինչ այդքան պարզ չէ ու իրենք էլ առանձնապես հետաքրքրված չեն, որ դա բացահայտվի:
Իսկ դուք, օրինակ, գիտեի՞ք, որ հենց հոկտեմբերի 27-ին, երբ Վազգենի չսառած դիակը դեռ ԱԺ-ում էր, Վազգենի ամենամտերիմ ընկերները մի ցուցակով մտնում են Քոչարյանի մոտ ու պահանջում իրենց հանձնել կարևորագույն պաշտոնները, ինչն իրենից ենթադրելու էր նրանց կողմից ամբողջ իշխանության զավթում: Այդ մարդկանց մի մասն այսօր կենդանի է ու այս իշխանության կազմում:
Իսկ հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչին մի փոքր հակառակ ուղղությամբ պետք է փնտրել: Ես նշեցի, չէ՞, որ Վազգենի ամենամտերիմ «ընկերներին» իրենց ընկերոջ հետ տեղի ունեցածը կամ նրա դիակի դուրսբերումը չէր հետաքրքրում այդ օրը, նրանք իշխանություն էին ուզում
🙂@armgeopolitic