❗️ Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ մամուլի խոսնակ
📣 «Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
🔸 Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
📌 Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել իր տանը կախված վիճակում, և նա այսօր իր հերթապահության օրը պետք է գնար զորամաս։