«Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր
Օրինակ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան Հարությունյան ու այսպես տարբեր հնչեղ անուններ, որոնցով փորձում են «թալանի» տպավորություն ստեղծել։ Այն, որ կոռուպցիա և թալան եղել է նախկին շատ պաշտոնյաների կողմից, դա անվիճելի է։ Այն, որ կոռուպցիա և թալան կա նաև այսօր գործող շատ պաշտոնյաների կողմից, դա ևս անվիճելի է։ Բայց այս անձանց մեջ մարդիկ կան, որ վաղուց էին բիզնեսով զբաղվում, մարդ կա՝ մի տարի է ընդամենը պաշտոն զբաղեցրել, իսկ դրանից առաջ և հետո խոշոր բզինեսի մեջ է մշտապես գտնվել, բայց նրան ապօրինի հարստացման հսկայական մեղքեր են վերագրում, մարդ էլ կա՝ իսկապես պաշտոնի հաշվին է հարստացել ու այսպես շարունակ։ Այսինքն՝ քեյսերը տարբեր են, բայց «թալանչու» պիտակը բոլորին է փակցվում՝ առանց հաշվի առնելու բազմաթիվ նրբություններ։
Այս անձանց կողքին, սակայն, կան տասնյակ այլ անձինք, որոնք հանրությանը ոչինչ չասող անուններ են գուցե, բայց նրանք կա՛մ չեն վարկաբեկվում դատախազության հաղորդագրություններով ու դառնում «բոքսի տանձիկ» իշխանականների ձեռքին, կա՛մ նրանց գործերը անաղմուկ կարճվում են՝ բավարար փաստարկներ չունենալու հիմքով։
https://makaryannews.am/4402.html
«Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը այս իշխանությունների ձեռքին իրական մահակ է այսպես կոչված «նախկին թալանչիների» գլխին ու քաղաքական շահարկման առարկա՝ իրենց ընդդիմախոսների դեմ պա…