❗️❗️❗️«Արմենբաշին» Սափուրմուրատ Նիյազովը՝ Թուրքմենբաշին, Թուրքմենիայի միահեծան ղեկավար լինելուց բացի,
«գիտական», «գեղարվեստական» գործեր էր
«երկնում» և դա պարտադրում էր հասարակությանը՝ դա մատուցելով որպես պետական գաղափարախոսություն, ուղեցույց:
Ավելին, այս մարդը համարել է, որ ինքը
«մեսիա» է:
Սափարմուրադ Նիյազովը, 1997 թվականի գարնանը, խոսելով թուրքմենական ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների հետ, ասել է, որ տասներկու տարեկանում գիտեր, որ ապագայում ինքը դառնալու է երկրի ղեկավար:
Քիչ առաջ տեսա Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որում նա հասարակությանը մատուցում էր իր անճաշակ բանաստեղծությունը՝
«Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով:
Մտածում եմ՝ Փաշինյանն Արմենբաշի ինքնահռչակվելու ճանապարհին է ու կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ
«ժողովրդական պահանջով» Փաշինյանի այս անմակարդակությունը կհայտնվի դպրոցական դասագրքերում, ի վերջո՝ կհռչակվի որպես պետական օրհներգ:
Բաժանորդագրվեք 📱https://t.me/SurSurenyants