Blog

  • Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները մայիսի 29-ին, Աստ…

    Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները մայիսի 29-ին, Աստանայում, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կքննարկեն միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    «Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի Եվրասիական տնտեսական միությունը, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն Եվրոպական Միությանն անդամակցելու կամ մերձեցման դեպքում։ Կարելի է ասել՝ դրանք արդեն առաջանում են»,- նշել է Օվերչուկը։

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից…

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
    ՀՀ քննչական կոմիտե
  • 22 տարվա ընդմիջումից հետո «Արսենալը» պաշտոնապես նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղո…

    🔹22 տարվա ընդմիջումից հետո «Արսենալը» պաշտոնապես նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը
  • Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտա…

    📌 Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: 
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
    [ՔԿ]

  • Սի Ցզինպինի հիմնական հայտարարությունները Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ….

    Սի Ցզինպինի հիմնական հայտարարությունները Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ.

    🟥Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ստեղծեն ավելի արդար գլոբալ կառավարման համակարգ։
    🟥Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանխատեսելիություն և կայունություն են բերում քաոսային աշխարհին։
    🟥25 տարի առաջ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը հնարավորություն տվեց Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերություններին առաջընթաց գրանցել։
    🟥Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ որոշում են հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման վեկտորը։
    🟥Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում։
    🟥Խաղաղության և զարգացման ցանկությունը Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդների կամքն է։
  • «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ» ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼ…

    «Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը․ «Ժողովուրդ»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտա…

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։
  • Սի Ցզինպինի գլխավոր հայտարարությունները՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․…

    Սի Ցզինպինի գլխավոր հայտարարությունները՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․
    ▪️ Համատարած հեգեմոնիայի և անկայունության պայմաններում խաղաղության և զարգացման ձգտումը Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդների կամքն է։
    ▪️ Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև կրիտիկական կետում։
    ▪️ Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձրորակ ռազմավարական համակարգումը նպաստում է երկու երկրների վերածննդին և զարգացմանը։
    ▪️ Ռուսաստանի և Չինաստանի միջև բարիդրացիության և համագործակցության պայմանագիրը միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։
    ▪️ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է նպաստեն գլոբալ կառավարման ավելի արդար համակարգի կառուցմանը։
    ▪️ Անսասան հավատարմությունն ու խիզախությունը անհանգիստ ժամանակներում թույլ են տվել Ռուսաստանին և Չինաստանին հասնել հարաբերությունների այս մակարդակին։

  • Կադրեր՝ Պուտինի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից…

    Կադրեր՝ Պուտինի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից

    https://cdn4.telesco.pe/file/fceba4851b.mp4?token=DzbmmatRNPopgQ-2nxSohqt3dCzNYAzZxR4Y78VXKewVPeJLWASjpZ_e2ShSC_rt5_9uEdyZEADE6CuP5K651BzOdqBTgiObBdveIDaKcOL9W4nlEuHnito_x7ny0yqGYCFaaQk8euxD94eIwENh2dPp-mRFjpAERnPr2Ak17j4aLQa2QWFfTSAQmfu3JT8TdhVi-75kH1ROpzcDogPTnZc38A2Q3SowqW7UpoYZA61VWDjSTHqcYoc6fcl4KKTpRLxKKp3CxycWmxVf-drIceeMT5Sw20iFoUGuZNlltRhfGTFStK_i4iSe14GUe0OwvHz3ex8aoB4TZhenKktMeg

  • Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր«Չեն …

    🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇
    📌«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»
    📌Նոր սկանդալ՝ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության․ «Ժողովուրդ»
    📌Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից. «Հրապարակ»
    📌ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»