❗️Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում․
📌 «Անհամաձայնություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ, ներքաղաքական խմորումների առնչությամբ, ինչպես նաև ընդունելի համարելով 2020-ի ընտրությունների արդյունքներով վստահության քվե ստացած 2-րդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի նախագահից պահանջում ենք Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում»։
🗣 Հանրահավաքին հրավիրված էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Հանրահավաքի մասնակիցները Թովմասյանից պահանջում են ԱԺ-ում հաստատել և առաջարկել նախագահին ընդունել որոշումը։ ԱԺ նախագահը հայտարարեց․ «Ձեր առաջարկով ես նախագահին կառաջարկեմ Արցախում սկսել կոնսուլտացիաներ, որպեսզի վաղը որևէ քաղաքական ուժ այսքան մարդով հավաքվեն, ասեն՝ այսինչին տեսնում ենք այսինչ պաշտոնում»։