Global Firepower-ը կազմել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը:
ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում 13,032 թռչող սարքով: Դա ավելին է, քան հաջորդ երեք երկրներինը միասին վերցրած։ Ռուսաստանը երկրորդ տեղում է՝ 4,237 միավոր տեխնիկայով, Չինաստանը՝ երրորդ (3,529), իսկ Հնդկաստանը՝ չորրորդ (2,183)։
Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 84-րդ տեղը՝ ունենալով 69 թռչող սարք։ Թուրքիան 8-րդ տեղում է (1101 միավոր տեխնիկա), Իրանը՝ 21-րդ (551 թռչող սարք), Ադրբեջանը՝ 53-րդ (159 թռչող սարք)։