Սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստի օրակարգում Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվելու, ինչպես խոստացել էր Անդրանիկ Քոչարյանը։
Իհարկե, զեկույցը սեպտեմբերի 3-ին հանձնվել էր ԱԺ նախագահին և փաստորեն պատասխանատվությունը մնում է նրա վրա։ Սպասենք զարգացումներին։
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 5 տարի առաջ այս օրը ԱԽ նիստում պատերազմի 4֊րդ օրը Օնիկ Գասպարյանն առաջարկել է կանգնեցնել մարտական գործողությունները, ինչը չի ընդունվել։ Թերևս, այս տեսակետը լավ չի ընդունվել, մեծ հաշվով։
Իսկ Նիկոլ Փաշինյանը սկզբում չի հերքել նման առաջարկի փաստը, բայց 2021֊ի ապրիլին, երբ սկսվեց ԱԽ-Օնիկ Գասպարյան հեռահար բանավեճ, Փաշինյանը պնդեց, որ նման բան չի եղել։
Այս օրվա նիստի ելույթները չեն հրապարակվել, թե գաղտնիության պահ կա, մինչդեռ գաղտնի համարվող փաստաթուղթն ընտրովի գաղտնազերծվել է։
Իսկ դրանից ակնհայտ երևում է, որ կարևոր հատվածներ գաղտնի են պահվել։
Ամեն դեպքում-ի հատվածը, օրինակ հուշում է, որ չնայած այսինչ վիճակին, ամեն դեպքում…
Հ.Գ. Իսկ ԳՇ նախկին պետին շատ հարցեր կան տալու, առհասարակ։