📣 ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը:
⚖️ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ՝ նշելով, որ նա կողմնակալ է։ Միջնորդության մեջ որպես հիմնավորում «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները նշել են «Մեսրոպյանի ամուր քաղաքական կապը գործող իշխանության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»․
🗣 «Պետք է նկատել, որ այս վարչական վարույթը քաղաքական գործընթացի արդյունք է, մասնավորապես, գործընթացը սկսվել է, երբ վարչապետը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ կարծում է, թե հասունացել է ժամանակը, որ ՀԷՑ-ը ազգայնացվի, պետականացվի», — նշեց փաստաբան Վարդան Ալոյանը։