ՀՀ իրավասու գերատեսչությունների ղեկավարների և Ղարաբաղից տեղահանվածների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովի քննարկումները ցույց տվեցին, որ բազմաթիվ խնդիրներ արդեն լուծված են, սակայն քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է տարվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը այս մասին նշեց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ամփոփիչ խոսքում՝ հավելելով, որ քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ որոշակի լավարկումներ պետք է իրականացվեն, որպեսզի որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան:

«Ընդհանուր առմամբ, թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք, հոգատարությունն է՝ հոգատարությունը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, բայց նաև այդ հոգատարությունն ունի կոմպոնենտներ՝ մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, ովքեր այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք: Այս հոգատարության կարևոր կոմպոնենտ է որոշումների հավասարակշռվածությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված որոշումներ կայացնել, որպեսզի դրանց շուրջ նեգատիվ չձևավորվի ո՛չ Ղարաբաղից տեղահանված, ո՛չ նախկինում արդեն ՀՀ քաղաքացիություն ունեցող և Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։