Ռուսաստանի զինված ուժերը Նիկոլաևի մարզի Վոզնեսենսկի օդանավակայանում «Իսկանդեր-Մ» հրթիռներով կրակ են բացել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ՄիԳ-29 կործանիչների վրա, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
🔹Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելու հետևանքով օդաչուն զոհվել է, ևս 13 մարդ տուժել է, հայտնել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը
🔹Չինաստանում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է 109-հարկանի «China Zun» երկնաքերին: Շենքից անհապաղ իրականացվել է լայնածավալ տարհանում, սակայն տուժածների և զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է
📌 Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին Ծրագրի իրականացման համար Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ։ Կամրջի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու ժամկետը նախատեսված է օգոստոսի 29-ը։