Հերթական ձայն փոշիացնողը
Սերժ Սարգսյանը այնքան է ատում իր ընդդիմադիր քաղաքական հակառակորդներին, որ հիմա էլ որոշել է իր սատելիտներից Վահան Բաբայանին մտցնել խաղի մեջ, որ մասնակցի ընտրություններին ու ձայն փոշիացնի: Այսինքն` Թաթոյանն ու Անանյան` իրենց 1.5 տոկոսանոց էլեկտորատով, քիչ էին, հիմա էլ` Բաբայան Վահան:
Ես Վահանի դեմ անձնական ոչինչ չունեմ, բայց ինքն էլ լավ գիտի, որ ինքը ձայն չունի` 0.3 տոկոս ձայն է հավաքելու, լավ թող լինի` 1.2 տոկոս, ու այդ ձայները ինքը խլելու է Սերժ Սարգսյանի երբեմնի կամ ձևական ներկայիս ընկեր ու գործող ոխերիմ կոնկուրենտ Ռոբերտ Քոչարյանից և իր «մտերիմ ընկեր» հայտարարած Սամվել Կարապետյանից, որի դեմ իբր հրահանգել է` անռամբ իրենք (ՀՀԿ-ականներով) ուղիղ չպայքարեն:
Մարդիկ օրը 24 ժամ խոսում են միավորման, մեծ դաշինքներով Նիկոլի դեմ պայքարելու մասին, իսկ մեծն ազնվաբարո գործիչ, շաշկիի կանոններով հզոր շախմատիստ Սերժ Ազատիչը առաջնորդվում է նիկոլական մեթոդով` «բաժանիր, որ քանդես», դրա համար էլ իրեն առընթեր մանր-մունր ուժերի է դաշտ մտցնում, որ քիչ թե շատ շանս ունեցող ընդդիմադիր ուժերից էդ 1-1.5% ձայնն էլ խլեն, որ հանկարծ ընդդիմությունից որևէ մեկը չգա իշխանության: Ինչու՞, որովհետև իրենց համար ավելի լավ է Նիկոլը ևս մի 5 տարի մնա իշխանության ու շարունակի քանդել մեր երկիրը, քան կոնկուրենտ օֆիսներից որևէ մեկը գա իշխանության` իրենց փոխարեն:
Այ էսքան շատ են սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին Սերժ Սարգսյանն ու մյուսները…
Հ.Գ. Մյուսների մեջ էն կոնկուրենտ մյուսներն էլ են մտնում, որոնք էլ իրենց հերթին են ի հեճուկս բոլորի և հօգուտ Նիկոլի պայքարում: