🇦🇲🇦🇿Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ առաջարկելով դիտարկել նրա ու հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ վերջերս կայացած հանդիպման մասին, որի ժամանակ բարձրացրել է հայ բանտարկյալների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցեր՝ կենցաղային, բժշկական, իրավաբանական, հումանիտար և դիվանագիտական բնույթի: Զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ արդեն քննարկվել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։
«Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին»,-հայտարարել է Վարդանյանը։