🪧 Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ ընթացող ակցիայի ընթացքում քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը: Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
🚔 ՆԳՆ-ից հայտնում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ |azatutyun.am|
⚖️ Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ 🪧 Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։ Նրանք երթով շարժվում են դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է նիստը։ 👮♂️…