🏡🤑Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն
🇺🇸«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Մարիամ Գալստյանը նախորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) մեծ գումարներ է ստացել։‼️«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԿԿՀ-ի (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը, պարզեց, որ նա 1995 թվականից բաժնային մասով բնակարան ունի Երեւանում։
Տրանսպորտային միջոցներ պաշտոնյան չի հայտարարագրել։
❌Մ. Գալստյանը, կարծես թե,
գաղտնի միլիոնատեր է. նա հայտարարագրել է 15 մլն բանկային ավանդներ։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են
7 մլն 969 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 75 եվրո, 1, 220 ԱՄՆ դոլար։
💰Մարիամ Գալստյանի տարեկան եկամուտները կազմել են
41 մլն 605 հազար դրամ, որից 16 մլն 826 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, 18 մլն 269 հազար դրամը վարկ է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից, 31 հազար 500 դրամն էլ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնից» ստացված Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք