🔹 ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություն է և բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը
📌«Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական ստանդարտներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել ու կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ ԵՄ-ն այսօր փաստացիորեն տրանսֆորմացվել է ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում ՀՀ-ն»,- հարց է բարձրացրել ՌԴ փոխվարչապետը։