⚡ Վաղը Մոսկվայի հայկական եկեղեցի են այցելելու ավելի քան 15 օտարերկրյա դեսպաններ, ինչպես նաև Պետդումայի բազմաթիվ անդամներ և Կառավարության ներկայացուցիչներ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ: Ալեն Սիմոնյան