ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարելու մեջ մեղադրվող Մհեր Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների, բազմաթիվ խուզարկությունների և շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստությանը մասնակցած անձանցից մեկի ինքնությունը։
Քննության տվյալներով՝ 2024 թվականից արտերկրում բնակվող Մ․Մ․-ն առնվազն ևս չորս անձանց հետ խմբի կազմում, վարչապետի քաղաքական և պետական գործունեության հետ կապված, նրա կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով ձեռք է բերել միջոցներ և ստեղծել համապատասխան պայմաններ։
Մասնավորապես, խմբի անդամները ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ՝ ինքնությունը քողարկելու նպատակով, ինչպես նաև տեղեկություններ են հավաքել վարչապետի գտնվելու վայրերի և նախընտրական քարոզարշավի երթուղիների վերաբերյալ՝ այդ կերպ նախապատրաստելով հանցագործությունը։
Դրանից հետո նրանք դիմակավորված և հատուկ հանդերձանքով տեսաուղերձ են ձայնագրել ու տարածել՝ այն հասցեագրելով վարչապետին և հնչեցնելով սպառնալիքներ։
Բացի այդ, ըստ քննչական մարմնի, 2026 թվականի մայիսի 16-ին խմբի անդամները որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի ուղիղ հեռարձակման ընթացքում փոխանցվող տվյալները և տեսանյութի հրապարակմամբ խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը։
Մ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության նախապատրաստության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։
Նրա նկատմամբ ավելի վաղ կայացվել էր նաև ձերբակալման որոշում։
Քննչական կոմիտեն նախկինում հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։