«Իրավիճակը մտահոգիչ է». Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
«Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու»,- հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: