Արդարության փորձարկում՝ սիրելի ժողովուրդ ակտիվ գրեք ձեր կարծիքը
Հարգելի պաշտոնյաներ,
Եկեք մեկ անգամ իսկապես զգանք, թե ինչ է նշանակում ապրել ժողովրդի պայմաններում։
Առաջարկում եմ արդար ու պարզ փորձարկում՝
մեկ ամսով փոխանակվենք աշխատավարձերով և եկամուտներով քաղաքացիների հետ։
Եթե խոսում ենք սոցիալական արդարությունից, եկեք այն ապացուցենք գործողությամբ, ոչ թե հայտարարությամբ։
Արդար փոխանակման մոդել՝ ըստ եվրոպական չափանիշների․
🔹 Ուսուցիչ – €3,000 (համարժեք՝ մոտ 1.2 մլն դրամ)
🔹 Բժիշկ – €4,000 (մոտ 1.6 մլն դրամ)
🔹 Զինվոր (կամ ծառայող) – €2,500 (մոտ 1 մլն դրամ)
🔹 Թոշակառու – €1,200 (մոտ 480,000 դրամ)
Իսկ այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյան,
ով ստանում է շուրջ €7,000–€10,000 (մոտ 2.8–4 մլն դրամ) + ծառայողական մեքենա + վարորդ,
մեկ ամսով թող ստանա ընդամենը €150 (մոտ 60,000 դրամ) —
այնքան, որքան միջին թոշակն է Հայաստանում։
Թող մեկ ամիս ապրի առանց արտոնությունների, առանց պետական մեքենայի,
և իր մաշկի վրա զգա, թե ինչ է նշանակում ապրել՝ հաշվելով ամեն դրամը։
Կբավարարի՞ նրան այդ գումարը կոմունալների, սննդի, դեղերի համար։
Կզգա՞ հերթ կանգնելու ցավը պոլիկլինիկայում։
Կհասկանա՞ ինչ է նշանակում ընտրել՝ հացի՞, թե դեղի՞ միջև։
Եվ եթե այդ մեկ ամսից հետո նա հայտարարի․
«Այո, մեր քաղաքացիների եկամուտներն ու կենսապայմանները բավարար են» —
ես անձամբ պատրաստ եմ ներողություն խնդրել։
Բայց վստահ եմ՝ կտեսնենք հակառակը։
Միայն մեկ նման «ժողովրդական փորձաշրջան» կարող է փոխել պետական մտածողությունը՝
թղթային հաշվարկներից դեպի մարդկային իրականություն։
Խնդիրը Հայաստանի աղքատությունը չէ, այլ սոցիալական անարդարությունը։
Երբ մի փոքր խումբ ապրում է եվրոպական մակարդակով,
իսկ ժողովուրդը՝ գոյատևման մակարդակով,
պետությունը կորցնում է իր արժանապատվությունը։
Պետությունը սկսվում է ուսուցչից, բժշկից, զինվորից, թոշակառուից։
Նրանց վրա է կանգնած մեր ազգային և ժողովրդավարական պետությունը։
Արսեն Սարգսյան