❗️🇦🇲🇹🇷Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. հայկական և թուրքական կողմերը հաղորդագրություններ են տարածել🔺Քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծվել երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։
🔺Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
🔺Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը. այսքանը ՀՀ կառավարության հայտարարությունն է։
▪️Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության առաջին կետով ասվում է, որ քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին։ ▪️Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
@ArmeniaSputnik