Հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում
“Мы же не пытаемся стать самостоятельными и независимы, а только хотим окончательно сменить патронат с Москвы на Вашингтон и Брюссель”.
Այս խոսքերի հեղինակը Զելենսկիի աշխատակազմի նախկին խորհրդական, ոչ անհայտ Արեստովիչն է, որին ժամանակին մեր «արևմտամետները» շատ էին ցիտում: Դա այն փուլն էր, երբ մեր արևմտամետների հարցազրույցները սկսում ու վերջանում էին «Ռուսաստանի կործանման» «ավետիսով»:
Ժամանակները փոխվեցին, իրականությունը նույնպես. հիմա բոլոր նշանները խոսում են Ուկրաինայի պարտության մասին(իհարկե, պատերազմն անկանխատեսելի մի բան է):
Արեստովիչը գիտակցել, հասկացել է, որ հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում ու տվել է ուկրաինական էլիտայի իրական բնութագիրը, որը տարբերվում է մեր պսևդոարևմտամետների ու նրանց ուկրաինական «գաղափարակիցների» «ինքնիշխանական» գծից: Ու հիմա՝ Արեստովիչի դեմ Ուկրաինայում նույնիսկ քրեական գործեր են հարուցվում ու նա այլևս «դասական» չէ մեր «արևմտամետների» համար:
Արեստովիչի վերը բերված խոսքերը միանգամայն իրական են նաև Հայաստանի ու նրա «արևմտամետների» մտածողության համար:
Միայն հավելեմ, որ նման քաղաքականության հետևանքը ոչ թե ինքնիշխանությունն է լինում, այլ զոհի կարգավիճակը, երբ «հումանիստ» Արևմուտքը «գոհունակությամբ» արձանագրում է, թե որ երկիրն է դառնում «բռնակալ» Ռուսաստանի հերթական զոհը:
Ի դեպ, երբեմն զոհերին լռելյայն կոնսենսուսով են որոշում: