ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 16-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ քարտուղարի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին: