🤝 Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը մտադիր են՝
🔹 ամրապնդել իրենց համագործակցությունը,
🔹 անցկացնել երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ,
🔹 ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը,
🔹 իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ,
🔹 խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով,
🔹 աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ,
🔹 ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։
📌 Նշվում է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում կողմերը մտադիր են՝ 🔸 ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները, 🔸 ամրապնդել էներգետիկ…