Հորդոր՝ սիրելի սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներին…
Եթե անկեղծ եք, մինչև վերջ եղեք:
Սամվել Շահրամանյանի հարցազրույցն իսկապես տխուր տպավորություն է թողել, բայց արդյո՞ք դա Հայաստանի քաղաքական համակարգի ընդհանուր պատկերը չէ:
Ռոբերտ Քոչարյանի Երևան գալով՝ Արցախը դարձվեց հայաստանյան բուրգի մի մաս, այնտեղ չէր կարող և չծնվեց ինքնուրույն քաղաքական մշակույթ, միտք:
Արցախը՝ իր ենթահամակարգով, դե ֆակտո մարզի կարգավիճակ ուներ:
Դե հիմա ասեք՝ Հայաստանի ո՞ր մարզպետն է, որ իր քաղաքական գիտելիքներով կամ կառավարչական ունակություններով ավելի լավն է, քան երեկվա եթերի գորշ հերոսը:
Եթե ավելի անկեղծանանք, այլ վեճ կարող է առաջանալ՝ Փաշինյա՞նն է ավելի տխմար ու գորշ, թե՞ Շահրամանյանը:
Բայց էս վեճի մեջ մտնելու հավես չունեմ:
Մի ավելի կարևոր բան ասեմ:
«Առանց դիմադրության՝ չէր լինի արտագաղթ» ձևակերպումը, որը երեկ հնչեցրեց Շահրամանյանը, դարձյալ նորություն չէ:
Այս վտանգավոր միտքը՝ տարբեր ձևակերպումներով, եղել է 1998-ի հեղաշրջման ու դրանից հետո ողջ ընթացքի գլխավոր նարատիվը: Ի վերջո, Փաշինյանն էլ չկանխեց պատերազմը, որ իրեն դավաճան չասեն՝ կատարյալ աղետ բերելով երկրի գլխին:
Հիմա եթե Շահրամանյանին «գտել» եք, որ Նիկոլի դեմքը փրկեք՝ առանձնապես մեջ հաջողություններ չեք ունենալու, սիրելի նիկոլապաշտ շահրամանյանագետներ…