5 տարի առաջ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։
Մենք այն ժամանակ թշնամիների և բարեկամների համար հայտարարեցինք, որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է։
Դեռ առաջին քայլերի ժամանակ շատ հստակ հասկացրեցինք, որ մենք աջակցելու ենք Ադրբեջանին։
Թուրքական անօդաչու թռչող սարքերը,համակարգերը` մեր ինժեներների ստեղծած, դարձան թուրքական մտքի, կամքի և խիզախության խորհրդանիշ։
Իսկ Ղարաբաղում հաղթանակը դա միայն Ադրբեջանի հաղթանակը չէ, այլ ամբողջ թյուրքական աշխարհինը։
Եվ հիմա այս հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան դրա համար շատ ուրախ է։ Ադրբեջանի հետ համաժամանակյա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք վարում։ Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի իրավունքների խախտում։
Էրդողան