Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։ Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտցավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու եկեղեցու հանդեպ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան