Հայաստանի ղեկին հայտնված անձանց սփյուռքատյացությունը նոր չէ։ Կհիշե՞ք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն սփյուռքահայերին անվանում էր «նարինջ ուտող»։
Ե՛վ տերպետրոսյանական, և՛ քպ-ական մոտեցումը նույնն է․ չընդունելով ակնհայտը, որ Հայաստանի ու հայության թշնամին եղել և մնում է թուրքական ցեղասպանական պրոյեկտը՝ այս ռեժիմներն ինքնաբերաբար թշնամի են համարում այդ կործանարար քաղաքականությանը դիմադրողներին։ Այդ շարքում են տվյալ օրերի ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, Սփյուռքը, հայոց եկեղեցին, որոնք կազմում են Հայաստանի և հայության հակակապիտուլյացիոն ենթակառուցվածքը։
Սա էր պատճառը տերպետրոսյանական՝ գռեհկությամբ ՔՊ-ական խոսվածքին չզիջող այդ տխրահռչակ արտահայտության։ Դրանով նա փորձում էր հայության մի հատվածին համոզել, որ իրենց վատ ապրելու պատճառը ոչ թե օրումեջ Մեջլիսից հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու կոչեր հնչեցնող Թուրքիան, տերպետրոսյանական վայրի կապիտալիզմը, «սեփականաշնորհումներն» ու ազգային հարստության «վաուչերիզացիան» են, այլ ցեղասպանությունը վերապրած հայության մեկ այլ հատվածը, որոնք … նարինջ են ուտում։ Մի հարցնող լիներ՝ «քո՞ փայ նարինջն են ուտում, ախպե՛ր ջան»։
Հերոսագիր պատմիչ Եղիշեն համարում էր, որ բոլոր չարիքները մարդու միտք են ներթափանցում տգիտությունից։ Հայաստանյան էլիտաների դեպքում բոլոր չարիքների պատճառը մեկն է՝ չընդունել ակնհայտը, որ Հայաստանի ու հայության թշնամին եղել և մնում է թուրքական ցեղասպանական պրոյեկտը։ Այդ սխալ մեկնակետից սկսվում է էլիտա կոչեցյալի դիմահեղումը դեպի այս կամ այն չափով հակահայկական գոյացության։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar