Երկրաշարժ՝ Իջևանից 14 կմ հյուսիս
Այսօր 19:05-ին Իջևանից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: