Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց 🔸 Վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։ Մեքենայի վարորդը՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանը, արդարացում է պահանջում, իսկ տուժող կողմը՝ պատժի խստացում։ Եւ թեեւ պատժի խստացում էր պահանջում նաեւ մեղադրող կողմը, այդուհանդերձ Դատախազությունը չի բողոքարկել Առաջին ատյանի վճիռը։
⚖️ Վերաքննիչում արդեն 5 դատական նիստ է կայացել։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 18-ին նախատեսվում է վերաքննիչ որոշման հրապարակումը։
🔸 Եթե նշված օրը որոշումը հրապարակվի, կողմերը, կախված որոշման բովանդակությունից, կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել կամ չբողոքարկել այն։ Միայն թե այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականին։
📌 Իրավապաշտպան Մարիամ Կանայանը, որը տեւական ժամանակ մշտադիտարկել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործի ընթացքը, մեր զրույցում նշեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը բավականին դժվար ընթացքով է գնացել։ Այժմ նա եւս կիսում է վաղեմության ժամկետն անցնելու մասով մտահոգությունը։
⚖️ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում․ փաստաբան 🗣 Գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանն…
Արդարադատության սպասումով․ Սոնա Մնացականյանի գործը` 4 տարի անց — Infocom
4 տարի է անցել այն օրվանից, երբ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ՀՀ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց հղի մի կնոջ՝ Սոնա Մնացականյանին։ Եւ արդեն չորս տարի է՝ ամեն ապրիլի 26-ին քաղաքացիները յասամաններ են խոնարհում Լեո-Պարոնյան խաչմերուկում՝…