Դմիտրիև․ Եվրոպային «Ռուսաստանն է պետք գոյատևելու համար»
ՌԴ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Եվրոպան պետք է վերանայի իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և հրաժարվի «ռուսոֆաբ» մոտեցումից։
Նրա խոսքով՝ Եվրոպային անհրաժեշտ է ընդունել իր ռազմավարական էներգետիկ և աշխարհաքաղաքական սխալները, փոխել ԵՄ ղեկավարությունը և վերանայել ներկայիս քաղաքական գիծը։
«Ինչպես կանխատեսվել էր, կործանարար էներգետիկ ցունամին շուտով կհարվածի Եվրոպային։ Եվրոպային անհրաժեշտ է Ռուսաստանը՝ գոյատևելու համար», — նշել է Դմիտրիևը։
⚡️Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացառեց ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը