1/2 📍Խաղաղության գործընթացի տեսանկյունից «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը ձևավորում է կառուցվածքային անհավասարակշռություն։ Թեև խաղաղ բանակցությունները ձևականորեն կենտրոնացած են սահմանազատման, հաղորդակցությունների բացման և հարաբերությունների կարգավորման վրա, Հայաստանի տարածքի հետ կապված «վերադարձի» գաղափարների զուգահեռ առաջմղումը վտանգում է վստահության հիմքերը և ստեղծում նոր լարվածության գծեր։ Նույնիսկ եթե այս օրակարգը ներկայում ներկայացվում է որպես ոչ բռնի և խորհրդանշական, դրա ինստիտուցիոնալացումը՝ պետական կառույցների, իրավական նախաձեռնությունների և միջազգային քարոզչության միջոցով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետղարաբաղյան փուլը չի համարում ավարտված։ Սա խաղաղությունը դարձնում է խոցելի, քանի որ Հայաստանը միաժամանակ ներգրավված է կարգավորման գործընթացում և բախվում է աճող գաղափարական արշավի, որը կասկածի տակ է դնում նրա սահմանների անձեռնամխելիությունը և պատմական լեգիտիմությունը։