Թրամփը կարծում է, որ Իրանի պատերազմը շուտով կավարտվի
«Երբ նայում ես, թե ինչեր են տեղի ունենում, մենք դա անում ենք մեկ շատ կարևոր պատճառով. մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Այնպես որ, կարծում եմ, մարդկանց մեծ մասը հասկանում է դա։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է, և դա արագ կավարտվի», — նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նախօրեին լրագրողներին նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան։