🔹Թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից, մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր, միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր երկրների հետ հարաբերություններ կառուցելու, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը