Blog

  • Ծուղակ թե սովորական ակնկալիք բանավեճի մասով: «Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առա…

    Ծուղակ թե սովորական ակնկալիք բանավեճի մասով:
    «Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առաջին հայացքից դժվար է վիճարկել։ Սովորական քաղաքական միջավայրում այն կարող էր լինել քաղաքակիրթ բանավեճի շատ նորմալ մեկնարկ։
    Բայց քաղաքական խոսքը չի սկսվում խորհրդարանի առաջին նիստից։ Դրան նախորդել է ընտրարշավ, որի ընթացքում հնչած կոշտ գնահատականները, մեղադրանքներն ու որակումները ոչ միայն բևեռացրել են քաղաքական դաշտը, այլև ձևավորել են ընտրողների համապատասխան սպասումները։ Իշխանությունն ու ընդդիմությունը հենց այդ խոսքի պայմաններում և նաև այդ խոսքի դիմաց են ստացել իրենց քվեները։
    Հետևաբար ընտրություններից հետո հնարավոր չէ այդ ամբողջ նախապատմությունը պարզապես ջնջել և քաղաքական հարաբերությունները սկսել «մաքուր էջից»։ Դրանք երկուսի հարաբերություններ չեն: Դրանք մարդկանց ու մարդկանց սնած ասելիքի մասին են:
    Իշխանությունն այսօր շարունակում է սպասարկել և՛ իր քաղաքական վարքագիծը, և՛ իր ընտրողների սպասումները։ Այդ պայմաններում «բարեկրթության» կոչը նրա համար քաղաքականապես հարմար է։ Այն կարող էր նույնքան օգտակար լինել նաև ընդդիմությանը, եթե չլիներ իր իսկ նախընտրական քաղաքական խոսքի բեռը։
    Եթե դու ամիսներ շարունակ ընտրողիդ ներկայացրել ես իշխանության վերաբերյալ ծայրահեղ կոշտ գնահատականներ, եթե քո ցուցակում ներառել ես մարդկանց, որոնք հենց այդպիսի կոշտ քաղաքական լեզվով են առանձնացել, դրանով առնվազն ցույց ես տվել, որ այդ լեզուն քո քաղաքական դաշտի համար ընդունելի է։ Լավ է դա, թե վատ՝ այլ քննարկում է։ Բայց դա փաստ է, որի հետ ընտրություններից հետո պետք է հաշվի նստել։
    Հենց այստեղ էլ բարեկրթության վերաբերյալ մեկնված ձեռքը կարող է վերածվել թակարդի։ Ոչ թե որովհետև բարեկրթությունը վատ բան է, այլ որովհետև այն կարող է քաղաքական խոսքի մշակույթի պահանջից վերածվել քաղաքական խոսքի թույլատրելի սահմանները որոշելու գործիքի։
    Քաղաքական բանավեճի սահմաններն ավելի լայն են, քան առօրյա քաղաքավարի խոսակցության սահմանները։ Կոշտ, սուր, անգամ վիրավորական թվացող քաղաքական գնահատականը դեռ ինքնաբերաբար անձնական վիրավորանք չէ։
    Եվ այսօրվա դրվագում, կարծում եմ, ակնհայտ էր նաև մեկ այլ բան. անհանդուրժողականության իրական պատճառը հազիվ թե մեկ մակբայն էր։ Առիթն, իհարկե, կոնկրետ արտահայտությունն էր, բայց արձագանքի հիմքում տարիների ընթացքում տվյալ անձի բառապաշարի, վարքագծի և խոսքի նկատմամբ կուտակված անհանդուրժողականությունն էր։
    Այս դեպքում իշխանությունը կարողացավ կոնկրետ արտահայտությունը տեղավորել իր իսկ նախապես առաջարկած «բարեկրթության» շրջանակի խախտման մեջ և այդ դրվագի վրա կենտրոնացնել տվյալ անձի նկատմամբ կուտակված ամբողջ բացասական վերաբերմունքը։ Իսկ ընդդիմությունը, արդեն ընդունած լինելով այդ խաղի կանոնը, շատ սահմանափակ տարածք ուներ հակադարձելու համար։
    Սա էլ հենց «բարեկրթության» թակարդն է․ նախ ընդունում ես հակառակորդիդ առաջարկած չափանիշը, հետո առաջին սահմանային դեպքի ժամանակ արդեն հակառակորդդ է որոշում՝ խախտե՞լ ես այն, թե՞ ոչ։
    Իշխանությունը, կարծես, այս մեխանիզմը շատ լավ հասկանում է։ Ընդդիմությունը՝ դեռ ոչ այնքան։
    Հետգրություն։ «Սրիկայաբար շահարկել»-ը գործողության ձևին տրված կոշտ գնահատական է՝ «սրիկայաբար»-ը մակբայ է։ «Սրիկա»-ն արդեն անձին բնութագրող գոյական է։ Առաջինը կարող է լինել շատ կոշտ, անընդունելի համարվել և արժանանալ նույնքան կոշտ քաղաքական հակադարձման։ Բայց այդ երկուսը նույնացնել և դրանով քաղաքական խոսքի սահմաններ գծել՝ արդեն բոլորովին այլ հարց է։

  • Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ…

    Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

  • Погода в Армении 15 августа: ожидаются дождиПосле полудня с 15-19 августа в отде…

    Погода в Армении 15 августа: ожидаются дожди
    После полудня с 15-19 августа в отдельных районах ожидается кратковременный дождь с грозой, с 14-17 в отдельных местах ожидаются обильные осадки, возможен град.
    Ветер северо-восточный и восточный со скоростью 4-7 м/с, во время грозы ожидается усиление ветра со скоростью 20-25 м/с. 
    С 15-19 августа в регионе Армавир, в предгорьях Арагацотна и Котайка, в отдельных местах региона Ширак вечером ожидается усиление ветра со скоростью 17-20 м/с.
    Температура воздуха существенно не изменится.
    @rusyerevantoday

  • «Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք»․ Թրամփ Ա…

    🗣🇮🇷 «Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք»․ Թրամփ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇮🇷🔴Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող անօրինական նավի վրա. The Iranist 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Խայտառակ վիճակ Երեւանում. Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ա…

    Խայտառակ վիճակ Երեւանում. Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ
  • Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել ե…

    👨‍🚒📌 Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։
    📌 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։
    🔸 Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր …

    Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները․ Աբրահամյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Մեծ Բրիտանիան կարող է դառնալ «միջուկային զենք ունեցող առաջին իսլամական հանրապետ…

    🇮🇱🇬🇧🇪🇺 Մեծ Բրիտանիան կարող է դառնալ «միջուկային զենք ունեցող առաջին իսլամական հանրապետությունը»: Նմանատիպ իրավիճակ ներկայումս նաև այլ եվրոպական երկրներում է։
    Բենյամին Նեթանյահու
    @armgeopolitic

  • Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով մահացե…

    🔹Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով մահացել է առնվազն 20 հոգի

    https://cdn4.telesco.pe/file/0ed55cc1bd.mp4?token=Oha826H1yp2K2G_gWu17Nz6xV_qVelll1ofTjM4lal8sL9fDDXZ9QNbaUdUMZTpkTp9iDhuiPZdfxg4O-qUAA2irWnDSfhkib-Zb_QJav6V4KFGZiMM749XwSNtVCYcUGlMkEVxkJH14SkCkq8TNlKrgBCXb1JfZIdd_0-MKs5fIqAuQF8IEIcLdYuXKVbMUGmy8j02oc0rl_nzXELk2wk-nX8sjAbSAqGNYyJK_H1HrHPcOjRBB_eQQfNoR7KV4gWhCDDuSrGkbiG_RreCDzg4Tu0b1mQzRwC1rA0zIVRg8lArfUUwwMpApBGgdONtcUsWD5YXswQ99KyKoGKe48w

  • Первый замминистра обороны Армении, начальник Генштаба ВС, генерал-лейтенант Эд…

    🇦🇲🇷🇼 Первый замминистра обороны Армении, начальник Генштаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян принял новоназначенного посла Руанды в Армении Джозефа Нзабамвиту.
    Во встрече также принял участие атташе Руанды по вопросам обороны в Армении полковник Энтони Б. Мпагазе.
    Асрян поздравил посла со вступлением в должность и пожелал успехов в его миссии.
    Стороны обсудили возможности сотрудничества Армении и Руанды в сфере обороны и обменялись мнениями по вопросам, представляющим взаимный интерес.
    Посол передал главе Генштаба ВС Армении приветствия от начальника Штаба обороны Руанды и подтвердил готовность к развитию двусторонних отношений.
    @bagramyan26