«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կուսակցության շտաբում հետևում են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ քվեարկության նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են։
«Հիմա մենք ՔՊ շտաբում ենք, որտեղ ամփոփում ենք քվեարկության արդյունքները։ Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են, և կարծում եմ, որ այդպես էլ կշարունակենք և կունենանք մեծամասնություն։ Հաշվարկը դեռ շարունակվում է, չեմ կարծում, որ թվերը շատ մեծ փոփոխության կենթարկվեն»,- ասել է Հարությունյանը։
Տեսանյութում քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ, որոնք նույնպես շտաբում հետևում են ձայների հաշվարկին։ Նրանց կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրություններում վստահ հաղթանակ է տանում։
Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը սոցցանցի իր էջում հրապարակել է 52 տեղամասի արդյունքներ, որոնցում բոլորում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։
https://cdn4.telesco.pe/file/524cb2b9d2.mp4?token=BCMB_oPrW8P-APpf_qXAgmKtmHIcMCoNRYxUIeF27EVMPRC6NjRtItQotMDnoomSkOezKl8SgNGQGJuB3KfWxBEJ2Xq_fF4UPM4yzEs7nyRN6VD2laYNXBFPALr12DCZd7bwAbFF_JWhAdTLKSgZpGrey8_63kjGF5XTYuUBzAkb2qEDyf0oj1mnq3YoU863f87M6Wco9jysYmpsaKzMAsRwiCsBXvklwAlFUX4j6l8Zp1CTLqumUNeMiNj7wmgUlw4FofuLKWlldTEvFkzKCqV-MbIF7bP-2_4yPGWXpJ1z8AnIlV5z3HjDm2QdfcyCbSlejXJnXxx0TvklJNPPlYxDmhSn1X5NltGrbkUEBEVGScVqB-fNjwjUrEyNz-jTc_OMl-2Kv9mPEtNRAZJcWtVEGVDsP6_LJZOEh0Bz8jLiPrpETIq8CrZ9UENhtFDAKRi9SJODxiTThGJMke4tv6Rj2JLnz9wbuydId8qH530kL3cHzkssdCAlgLCnjIA8WnpC-3aTWNVD67xmJCD5GBzw8pbyICzB1OSMxxnGawXmvL_LP7pb26rlaJ5Sj8yqyP8IIDGZ3-qMdvs6C-v1YOGH99XCArAFsXfc6qDco9PSHHjSiHLKp-JnqIUsul_mEVUzKwgvW_Sz2loztWbvsiLBiSxGBThWNXCG2TZkAEQ