Ի՞նչ են մտածում վարորդները հեղուկ գազի թանկացման վերաբերյալ
Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին` հեղուկ գազի գինը Հայաստանում չի նվազում: Այսօր էլ այն վաճառվում է 270-280 դրամով` չնայած նրան, որ Լարսը բացվել է, և արդեն ներկրումներ կան:
Մի քանի օր առաջ համացանցում տարածվեցին կադրեր, թե ինչպես է կիլոմետրանոց հերթ գոյացել Orange Gas-ի Նոր Նորքի լցակայանում, ինչը նաև մամուլի ուշադրությունն էր գրավել:
Մենք այլ լրագրողների հետ միասին փոքրիկ հարցում ենք իրականացրել այնտեղ` շոշափելու վարորդների տրամադրությունները հեղուկ գազի թանկացման և դրա պատճառների հետ կապված: Մեր այցելության պահին ևս այնտեղ հերթեր էին: