Եթե 100 դրամի ժամանակ տրանսպորտի համար բոլորը վճարում էին առանց որևէ վերահսկողության, իսկ հիմա շատերը չեն վճարում, դա նշանակում ա որ այսպես կոչված բարեփոխումը չի ստացվել։ Չվճարողների համար խնդիրը էդ 50 դրամը չի, խնդիրը չբարեփոխված տրանսպորտի համար 50 տոկոս ավել վճարելն ա։ Ինչի՞ պիտի վճարեն 50 տոկոս ավել, եթե լավագույն դեպքում նույն ձև իրար վրա լցված են գնում աշխատանքի։
Եթե տրանսպորտի վիճակը մի քիչ լավանար, չէր լինի չվճարողների խնդիր։ Թանկացումը անհամաչափ ա փոփոխված վիճակի հետ։
Բայց քաղաքապետարանը ոչ մի պարագայում չի խոստովանի որ այսպես կոչված բարեփախումը գցել ա ոտքին, դրա համար դիմում ա ագրեսիվ մեթոդների, վարորդներին ատիպում ա կոնֆլիկտների մեջ մտնել ուղևորների հետ, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էդ չվճարողները զզվեն կոնֆլիկտներից ու վճարեն, ինչն էլ բերում ա ծեծ ու ջարդի, ու արդեն դանակահարությունների։
Խնդիրը չվճարողները չեն, խնդիրը անգրագետ “ռեֆորմն ա”, որի մասին առաջին օրվանից ասում ենք, որ դա չի աշխատելու։
Մարդիկ կան, որոնք տեղյակ չեն պրոցեսից, չեն էլ օգտվում տրանսպորտից, բայց տարբեր խմբերում ասում են թե բա բարեփոխվել ա, էդ 50 դրամ ավելը ի՞նչ ա, որ չեն վճարում։ Երևի Չախոյանի ֆեյքերի կարծիքներն են կարդում ու իրենց մոտ էլ էդ կարծիքը ձևավորվում։
Մի հատ մտեք կարդացեք այսպես կոչված ռեֆորմի ծրագիրը, մի շաբաթ փորձեք առավոտյան ու երեկոյան ժամերին տրանսպորտով գնալ աշխատանքի ու տուն, հետո նոր ասեք արժի 150 դրամ տալ նման ծառայության համար թե չէ։