📣 Փաշինյանն անդրադարձավ ընդիմադիրների քննադատությանը, թե երեկ հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողություններ իրականացնելու համար:
🗣 «Ես հրահանգը այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թ․ հունիսի 5-ին: Ինչո՞ւ եմ այնտեղից տվել. որովհետև ոչ մեկը չի ասում՝ «Պիացա գրանդեն»՝ «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանը, քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է: Ո՞նց: «Փլեյ սիթի»՝ Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձրել են իրենց համար «Օրանժ»:
🔸 Այո՛, պիտի նստեն: Ես ասում եմ՝ Ծառուկյան Գագիկը պիտի հայտարարություն անի, ասի՝ ի՞նչ էիք ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ լինի, բա ե՞րբ է թոշակը բարձրանալու։ Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա: Իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է: Այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, այլ ՀՀ ժողովրդի ասածն է, դե փորձվի՝ մեկը չանի: Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք՝ առնեք, ում ուզենաք՝ ծախեք»,- ասաց նա: |1lurer.am|
📌 Նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է