🔹Նոր տարվա ֆիլմը, որ իրենք նկարահանել էին, կար ինձ առաջարկ, որ ես կարդայի ձայն, տեքստը նայելուց հետո հասկացա, որ ինձ սազական չէ, ոնց որ ձեռք առնես այն ամենն ինչը 15 տարի ստեղծել ես, Tete A Tete հաղորդման ժամանակ հայտարարել է դերասան Խորեն Լևոնյանը՝ խոսելով Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու մասին
📌«Նկատեցի միտում՝ կարծես ձեռք առնեն իմ հայերեն խոսքը, և գուսանների, աշուղների տարիների աշխատանքը, ես ասացի՝ խմբագրեք այս ամենը, և ես կկարդամ, ասացին՝ չէ, չի լինի, նորից ասացի խմբագրեք։ Երբ նկարահանումներին մի երկու օր էր մնացել, զանգեցի պարզաբանելու՝ կա նկարահանում, ասացին՝ չէ, ժողով է եղել, որտեղ քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար և որոշել են իմ թեկնածությունը դնեն հեռացման համար»,-ասել է Լևոնյանը։